Ալիևը հերթական վերջնագիրն է ներկայացրել Հայաստանին
21 Մայիսի 2025, 12:54
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն «Արևմտյան Ադրբեջան վերադարձը որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին ուղղված իր ուղերձում հայտարարել է, թե «հայ հասարակությունում պահպանվում է խորը ատելությունը թյուրքական ժողովուրդների նկատմամբ, պահպանվում են «Մեծ Հայաստանի» մասին երազանքները, իսկ երկրի Սահմանադրության մեջ ամրագրված են տարածքային պահանջներ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ»:
Ըստ Ալիևի՝ «Հայաստանը պետք է հրաժարվի հարևան պետությունների նկատմամբ տարածքային պահանջներից, քայլեր ձեռնարկի ադրբեջանցիների մշակութային ժառանգության վերականգնման և պահպանման ուղղությամբ»:
Նա նաև հայտարարել է, որ «Հայաստանը պետք է հստակ նախանշի իր դիրքորոշումը այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի ժամկետների և պայմանների վերաբերյալ, և հավելել , որ ադրբեջանական կողմը Հայաստանի ղեկավարությունից ակնկալում է «համայնքի ներկայացուցիչների» ընդունելություն»: