Ալիևը հուսով է Փաշինյանից ստանալ ավելին, քան պատերազմով․ Արթուր Մարտիրոսյան
04 Հոկտեմբերի 2024, 22:44
Խաղաղության խաչմերուկ կոչվածը ոչ մի բան իրենից չի ներկայացնում։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց «CMPartners» խորհրդատվական ընկերության ավագ խորհրդատու, բանակցությունների մասնագետ Արթուր Մարտիրոսյանը։
«Ալիևը հուսով է Փաշինյանից ստանալ ավելին, քան պատերազմով։ Մենք նրա ծրագրերին դեռ 90-ականներից ենք ծանոթ։ Երբ իրենք ստեղծեցին «Արևմտյան Ադրբեջան» ծրագիրը, դեռ նույնիսկ մոտ չէին որևէ տարածք վերցնելուն, բայց արդեն ունեին «Արևմտյան Ադրբեջան» նախագիծը։ Նա միշտ խոսում է դրա մասին։ Դա միայն տակտիկական քայլ չէ, որ ինչ-որ ուրիշ բաներ ստանա սեղանին։ Դա իրենց ռազմավարական երկարատև ծրագիրն է ու իրենք գնալու են դեպի այդ ծրագիրը իրականացնելուն»,- նկատել է մասնագետը։
Մեր բանախոսի վստահմամբ՝ հայերն ու թուրքերը չեն կարող միասին ապրել, որքան էլ հակառակն են փորձում պնդել իշխանականները։
«Խաղաղության խաչմերուկ կոչվածը ոչ մի բան իրենից չի ներկայացնում։ Մեր բոլոր հարևան երկրները գտնվում են այլ ճամբարում, իսկ Փաշինյանը փորձում է այդ ճամբարից հեռանա։ Կամ իրեն ասում են՝ դու մնում ես այս ճամբարում ու մեր թշնամիների հետ չես, կամ գնում ես ուր ուզում ես ու մեզ հետ չես։
Մեր արևմտամետ կամ նեոլիբերալ քաղաքական ուժերն ասում են՝ դե դուք ազգայնական եք, ատում եք թուրքերին, իսկ մենք պետք է հանդուրժենք, իրենց հետ ապրենք, ոչ մի խնդիր չկա, որ իրենք գան ու ապրեն այստեղ։ Դա լավ բանի չի բերի»,- եզրափակել է Արթուր Մարտիրոսյանը։