Ալիևը հրաժարվել է հանդիպել Փաշինյանի հետ Գրանադայում
04 Հոկտեմբերի 2023, 13:33
Ֆրանսիան խափանել է Գրանադայում հնգակողմ ձևաչափով նախատեսվող հանդիպումը՝ Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Եվրոպական խորհրդի ղեկավարի մասնակցությամբ։ Այն պետք է տեղի ունենար հոկտեմբերի 5-ին:
Ադրբեջանը պնդել է Թուրքիայի մասնակցությունը հանդիպմանը։ Սակայն դա թույլ չտրվեց, և այս հարցում հատկապես նախանձախնդիր էին Ֆրանսիան ու Գերմանիան։
«Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և, վերջապես, Շառլ Միշելի հայտարարությունները պարզ դարձրին, որ այս հարթակում տիրում է հակաադրբեջանական մթնոլորտ»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Ալիևը չի մեկնի Գրանադա։