Ալիևը հրապարակավ սպառնացել է Արցախի բնակիչներին

28 Մայիսի 2023, 19:50

Քաղաքականություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երրորդ առաջարկ չի լինի Ղարաբաղի հայ բնակիչներին հանդիպելու ու քննարկելու վերաինտեգրման հարցը։ Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

«Կամ իրենք կգան գլուխները կախ, կամ իրադարձություններն այլ կերպ կզարգանան։

Խորհրդարանը պետք է ցրվի, իրեն «նախագահ» կոչող տարրը պետք է հանձնվի, բոլոր «նախարարները», «պատգամավորները» և մյուսները թողնեն իրենց պաշտոնները»,- ասել է Ալիևը։