Ալիևը լեգիտիմացնում է «Զանգեզուրի միջանցք» հասկացությունը. Ալեն Ղևոնդյան

08 Հոկտեմբերի 2025, 20:40

Քաղաքականություն

Ալիևը կրկին օգտագործել է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը՝ նշելով, որ այն մեծ նշանակություն ունի որպես նոր տրանսպորտային զարկերակ և երկրորդ երթուղի: Թեմայի շուրջ Alpha News-ը զրուցել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ, ով նշել է, որ հայտարարությունը հստակ մեսիջ է պարունակում:

«Եթե հարցին նայենք տարածաշրջանային հաղորդակցությունների բացման համատեքստում, ապա մասնավորեցում չկա, թե Հայաստանն Ադրբեջանի տարածքով ինչպես է հաղորդակցվելու Ռուսաստանի կամ Իրանի հետ»,- ասել է Ղևոնդյանը:

Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանի շահերի պաշտպանության գործում ՀՀ վարչապետի անկարողությունը հստակ է և տեսանելի:

Ալիևը, ինչպես նշել է քաղաքագետը, լեգիտիմացնում է «Զանգեզուրի միջանցք» հասկացությունը:

Խոսելով նախօրեին ասուլիսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարության մասին, որ ճանապարհը կարելի է «Թրամփի ուղի» անվանել և որոշակի փոփոխություններ մտցնել, Ղևոնդյանն ասել է. «Ցանկացած նախագիծ պետք է միս ու արյուն ստանա՝ հաշվի առնելով տարածաշրջանի շահերը: Իրանի և ԱՄՆ-ի շահերը չեն կարող զուգադրելի լինել, սակայն Հայաստանի համար կենսական նշանակություն ունի Իրանը: Իհարկե, կարևոր չէ անվանումը, կարևոր է բովանդակությունը»:

Մանրամասները տեսանյութում: