Ալիևը Ուկրաինային հատկացրել է երկու միլիոն դոլար

12 Օգոստոսի 2025, 10:00

Քաղաքականություն

Ադրբեջանը երկու միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինային՝ որպես մարդասիրական օգնություն։ Համապատասխան կարգադրությունը ստորագրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ադրբեջանը երկու միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինային մարդասիրական օգնության համար։ Կարգադրության համաձայն՝ միջոցները կհատկացվեն Ադրբեջանում արտադրված էլեկտրական սարքավորումների գնման և Ուկրաինա առաքման համար», — ասվում է հաղորդագրության մեջ։

Հիմա եթերում