Ալինա Գևորգյանը՝ թաեքվոնդոյի պատանիների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր
14 Դեկտեմբերի 2025, 19:54
Ալինա Գևորգյանը դարձել է թաեքվոնդոյի պատանիների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր:
Գևորգյանը մեծ մրցաշարերին մասնակցելու փորձառություն ուներ, սակայն այս մակարդակի մրցումներում նա մրցում էր առաջին անգամ։
Որոշ մրցակիցներ Ալինայից ավելի մեծահասակ ու փորձառու էին, սակայն ամենադժվարը նրա համար առաջին մենամարտն էր։ Չնայած դրան՝ մարզիկը արժանապատվորեն հաղթահարել է բոլոր փորձությունները՝ արդյունքում նվաճելով բրոնզե մեդալ։