Alipay+-ը գործարկվել է Հայաստանում
22 Հուլիսի 2025, 13:45
Հայաստանը դարձել Է Հարավային Կովկասում առաջին երկիրը, որտեղ պաշտոնապես գործարկվել է Alipay+ միջազգային վճարային ծառայությունը: Այս մասին գրում է Economy of Armenia տելեգրամյան ալիքը:
Alipay+-ը թույլ է տալիս տարբեր երկրների բջջային դրամապանակների և վճարային հավելվածների օգտատերերին վճարել արտասահմանում գնումների համար մեկ միասնական ինտերֆեյսի միջոցով՝ ամենից հաճախ սկանավորելով QR կոդերը: Զբոսաշրջիկները վճարում են սովորական հավելվածում, իսկ վաճառողը գումարը ստանում է դրամով։