Ալիսա Օգանեսովան Ռուսաստանը կներկայացնի «Միսս Կոսմո-2024» գեղեցկության միջազգային մրցույթում

13 Սեպտեմբերի 2024, 11:53

Հայեր

Կրասնոդարից Ալիսա Օգանեսովան Ռուսաստանը կներկայացնի սեպտեմբերի 15-ին Վիետնամում մեկնարկող «Միսս Կոսմո-2024» գեղեցկության միջազգային մրցույթում:

Ալիսան ծնվել և մեծացել է Կրասնոդարում, արդեն մի քանի տարի զբաղվում է մոդելային կարիերայով։ Աղջիկը 21 տարեկան է, իր մոդելային կարիերայի ընթացքում նա մասնակցել է նորաձևության ցուցադրությունների, նկարահանվել հեռուստատեսային գովազդներում, հայտնվել քաղաքային գովազդային վահանակներում, աշխատել «Levis» ապրանքանիշի հետ, նկարահանվել ֆիլմերում և զբաղվել բարեգործությամբ: