Ալուշտայում տեղի է ունեցել «Արարատ» պարային համույթի համերգը

15 Նոյեմբերի 2023, 09:25

Մշակույթ

Ղրիմի Ալուշտա քաղաքի «Մերձմոսկովյան» ստեղծագործական տան համերգասրահի բեմում հյուրընկալվել է «Արարատ» պարային համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Արամ Գրիգորյան, պարուսույց՝ Մարգարիտա Իսպիրյան): Այս մասին հայտնում է «Ղրիմի հայկական հասարակության» տելեգրամյան ալիքը։

Իրենց խորեոգրաֆիկ վարպետությունը ցուցադրել են համույթի սաները, ինչպես նաև Եվպատորիայի, Սևաստոպոլի և Ալուշտայի մասնաճյուղերի մասնակիցները:

Համերգի ընթացքում ելույթ է ունեցել ջութակահար Դավիթ Մարտիրոսյանը:

Գեղարվեստական ղեկավար Արամ Գրիգորյանի խոսքով՝ համույթի հաջորդ համերգը տեղի կունենա Սևաստոպոլի հերոս քաղաքում: