Alpha News-ը պետք է դառնա համայն հայության հանդիպման վայրը. Վիկտոր Սողոմոնյան
02 Սեպտեմբերի 2023, 00:21
Արդյունքներից գոհ լինելը ընդունված չէ, միշտ կարելի է ավելի կատարյալ լինել։
Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում հայտարարել է Alpha News-ի հիմնադիր, քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանը՝ ամփոփելով համահայկական լրատվամիջոցի գործունեության 4 ամիսներն ու ներկայացնելով նոր եթերաշրջանի անելիքները։
«4-5 ամսում պատրաստվեց նոր եթերաշրջան, որ պետք է լիարժեք կերպով ծառայի իր նպտակին՝ դարձնել Alpha News-ը համատեղ հարթակ բոլոր հայերի համար, որտեղ էլ, որ նրանք ապրելիս լինեն։ Մենք պետք է դառնանք համայն հայության հանդիպման վայրը, որտեղ կարելի է քննարկել հայության առջև ծառացած բազում խնդիրներ»,- նշել է Վիկտոր Սողոոմոնյանը։
Նրա խոսքով՝ Alpha News-ի եթերում հնչած որոշ մտքերի հետ ինքն էլ, երբեմն, համաձայն չի լինում, բայց կարծիքները շատ են, մարդիկ՝ տարբեր․
«Հենց դրանում է մեր առավելությունը, մենք ունենք շատ կրթված, բանիմաց, հայրենիքին նվիրված հայեր, որոնք, ապրելով աշխարհի տարբեր երկրներում, տարբեր պատկերացումներ ունեն Հայաստանի ու Արցախի ապագայի հետ կապված, բայց նրանք հստակ գիտեն՝ որն է մեր ազգային նպատակը»,- շեշտել է Սողոմոնյանը։
Նա մանրամասներ է ներկայացրել աշնանային եթերաշրջանում սպասվող նոր ու բացառիկ նախագծերից։
Աշնանային նոր եթերաշրջանը Alpha News-ում մեկնարկում է
սեպտեմբերի 4-ից։
Մենք հանդես ենք գալու նոր ու բացառիկ նախագծերով, լինելու է լրատվության նոր ձեւաչափ՝ համահայկական տեղեկատվական ցանցում: