Ամեն բան թանկացրել է, չի ասում՝ մարդիկ մեղք են․ հանրային դժգոհություն՝ Փաշինյանից

08 Հունվարի 2026, 13:50

Կարծիք | Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները շարունակում են դեմ արտահայտվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Այս անգամ մարդկանց մոտ վրդովմունք է առաջացրել Փաշինյանի այն խոսքերը, թե երկրում աղքատություն չկա, դա մարդկանց գլխում է։

«Աղքատությունը պետության ղեկավարության ձեռքին է։ Ոնց ուզում է, այնպես անում է։ Ժողովրդի ձեռքին ի՞նչ կա, ամեն բան թանկացրել է, բա չի՞ ասում՝ մարդիկ մեղք են»,- նշել է մեր զրուցակիցներից մեկը։

Հարցման մասնակիցներին զարմացնում է, թե ինչու է շարքային ոստիկանի աշխատավարձը մի քանի անգամ ավելի բարձր, իսկ մանկավարժի, երկիրը պաշտպանողի աշխատավարձն ավելի քիչ։

«Ամեն մարդ էլ պիտի աշխատի, բայց աշխատանք չկա, պիտի աշխատանք լինի, որ գումար ունենանք, առևտուր անեք»,- նշել է քաքացիներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։