Ամեն ինչ անելու են Սամվել Կարապետյանի ազատությունը ևս 2 ամսով սահմանափակելու համար․ Նարեկ Կարապետյան
14 Հոկտեմբերի 2025, 19:48
Իշխանությունն ամեն ինչ անելու է Սամվել Կարապետյանի ազատությունը ևս 2 ամսով սահմանափակելու համար։ Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Սամվել Կարապետյանի եղբորորդին` Նարեկ Կարապետյանը։
«Իրենք շատ են հայտարարում, որ ոչ մի մտահոգություն չունեն Սամվել Կարապետյանից և նրա սկսած շարժումից։ Եթե ոչ մի մտահոգություն չունեն, ինչո՞ւ են այսպես ակտիվ ուզում երկարացնել նրա կալանքը»,- ասաց Կարապետյանը։
Նրա խոսքով՝ այս ամենը զուտ ցույց է տալիս իշխանությունների վախերը։