Ամեն ինչ կախված է հայկական կողմի գործողություններից․ Բայրամովը՝ «Խաղաղության պայմանագրի» մասին
19 Ապրիլի 2025, 16:20

Ադրբեջանի և Հայաստանի միջև «Խաղաղության պայմանագրի» ստորագրումը կախված է հայկական կողմի հետագա քայլերից։ Այս մասին TRT World հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Հիմա ամեն ինչ կախված է հայկական կողմի գործողություններից։ Երբեմն հայ պաշտոնյաները խոսում են Սահմանադրությունը փոփոխելու իրենց մտադրության մասին, սակայն մանրամասներն, օրինակ՝ թե ինչ փոփոխություններ են քննարկվում, անհայտ են»,- ասել է նա։