«Ամեն օր մտածում եմ Մախաչովի հետ ռևանշի մասին». Ծառուկյան

05 Ապրիլի 2024, 09:10

Սպորտ

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC դասակարգման չորրորդ համար Արման Ծառուկյանը (21-3), UFC-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչու է թեթև քաշային կարգում առաջին համար Չարլզ Օլիվեյրան (34-9) համաձայնել մենամարտել իր հետ, ինչպես նաև նշել է, որ ինքն անհամբեր սպասում է թեթև քաշային կարգում գործող չեմպիոն Իսլամ Մախաչովի հետ ռևանշ-մենամարտին (25-1): Այս մասին գրում է «Սպորտ Էքսպրես»-ը։

«Վերջապես ստացա այն, ինչ ուզում էի, սա ամենամեծ մրցաշարն է, և ես ուզում եմ պայքարել այդ օրը։ Դա այնքան հուզիչ է, քանի որ նա նախկին չեմպիոն է, նա պաշտպանել է տիտղոսը, և երբ ես հաղթեմ նրան, մարդիկ կխոսեն իմ մասին, կասեն՝ ո՞վ է այս տղան։ Բոլորն ինձ կճանաչեն։ Իհարկե, ամեն օր մտածում եմ Մախաչովի հետ ռևանշի մասին։ Անկեղծ ասած, ես մտածում եմ Չարլզի մասին, բայց երբեմն ասում եմ․ «Լավ, ես կհաղթեմ և վերջապես կպայքարեմ Իսլամ Մախաչովի դեմ»: Մեկ քայլ էլ և վերջ»,- ասել է Ծառուկյանը։

Հիշեցնենք, որ Չարլզ Օլիվեյրան (34-9) և Արման Ծառուկյանը կմենամարտեն ապրիլի 13-ին ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքի «T-Mobile Arena» մարզադաշտում։ Մենամարտի հաղթողն իրավունք կստանա տիտղոսի համար պայքարել UFC-ի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ (25-1):