Ամեն տարի գալիս եմ Հաղարծին. Ժաննա Լևինա — Մարտիրոսյանը պատմել է Հայաստանում սիրելի վայրի մասին
14 Հուլիսի 2023, 16:14
Հայտնի հումորիստ և պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինա-Մարտիրոսյանն, այժմ Հայաստանում է:
Instagram-ի իր էջում Ժաննան լուսանկար է հրապարակել Դիլիջանից, որտեղ էլ այցելել է Հաղարծինի հնագույն վանք:
«Ամեն տարի գալիս եմ Հաղարծին վանք։ Այն իմ ամենասիրելի վայրերից մեկն է Հայաստանում։ Եվ չեմ կարող չասել՝ այստեղ ամենահամեղը ծիրանով գաթան է և բուսական թեը», — տպավորություններով կիսվել է Ժաննան։