Ամենաօպտիմալ լուծումը Լեռնային Ղարաբաղը որպես առանձին պետություն ճանաչելն է. Կոնստանտին Սիվկով

23 Օգոստոսի 2023, 10:05

Քաղաքականություն

Ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովը Alpha Newsroom-ի ուղիղ եթերում նշել է, որ պետք է դադարեցնել տարածաշրջանային հակասությունները և թույլ չտալ, որ հակամարտությունները կրկին բռնկվեն։

«Ռուսաստանը չափազանց մտահոգված է և մեծ տագնապով հետևում է այս տարածաշրջանում հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև աճող ռազմական լարվածությանը։ Մեզ համար, ռուսների համար, անձամբ ինձ համար նրանք մեր եղբայրական ժողովուրդներն են, մենք երկար տարիներ ապրել ենք մի երկրում։ Ուստի, այդ հակամարտությունները պետք է դադարեցվեն։

Բայց, հաշվի առնելով, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, Հայաստանն իր տարածքում ունի ռուսական բազաներ, ամենակարևորը, որ Հայաստանը միասնական ՀՕՊ համակարգի մաս է հարավային ռազմավարական ուղղությամբ, իհարկե, Հայաստանը շատ ավելի մոտ է Ռուսաստանին և ավելի կարևոր է՝ բոլոր առումներով։

Կարծում եմ, որ Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը կկարողանան առանց արյունահեղության բանակցել այնպես, որ ԼՂ-ն ստանա այն կարգավիճակը, որը կբավարարի բոլոր կողմերին։ Կարծում եմ՝ դա իմ անձնական կարծիքն է, որ ամենաօպտիմալ ձևը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության ճանաչումը՝ որպես առանձին պետություն»,- ամփոփել է Սիվկովը։