Ո՛չ իրավական իմաստով, ո՛չ բարոյական իմաստով իրենք գոյություն չունեն․ Սրբազանը՝ Փաշինյանի մասին

29 Մայիսի 2024, 09:40

Քաղաքականություն

Երեկ տեղի է ունեցել մեր վերջին շրջանի ամենամեծ սրբապղծությունը։ Անձերից վերանալով՝ պետք է ասեմ, որ նույն Ամենայն Հայոց Հայրապետի ջանքերով է, որ մենք Սարդարապատ ունենք: Այս մասին ասաց Բագրատ Սրբազանը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում.

«Իրենց վարքը պետք է մեզ բոլորիս չզարմացնի։ Ո՛չ իրավական իմաստով, ո՛չ բարոյական իմաստով իրենք գոյություն չունեն։ Իսկապես չկան։ Ոչ մի առնչություն չունեն մեր ժողովրդի հետ, ոչ նրա իղձերի, երազանքների, ապրումների։ Հիմա ուղիղ հրահանգ էր այդ մարդուց, թե ուղիղ հրահանգ էր դրսից՝ հետևողականորեն իրենց մտածումների արտահայտությունն է, թե ինչ վերաբերմունք ունեն մեր արժեքների նկատմամբ, եկեղեցու նկատմամբ և ընդհանրապես՝ մեր կյանքի նկատմամբ»,- ասաց Բագրատ Սրբազանը:

Հիմա եթերում