Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում
19 Հունվարի 2026, 18:30
Հայ Առաքելական Եկեղեցու որևէ ժողովական մարմին, բացառությամբ Ազգային-Եկեղեցական ժողովի, իր նիստերը կարող է գումարել ցանկացած վայրում։ Նման նախադեպեր եղել են ինչպես Եպիսկոպոսաց ժողովի, այնպես և Գերագույն հոգևոր խորհրդի գումարման պարագային։ Այս մասին Alpha News-ին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգից:
«Ուստի Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Եպիսկոպոսաց ժողովըտեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ փետրվարի 16-19-ին»,-հայտնել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգից: