Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել սիրիահայությանը
01 Դեկտեմբերի 2024, 16:45
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել սիրիահայությանը:
Վեհափառը հեռաձայնային կապ է հաստատել Դամասկոսի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Արմաշ Եպս. Նալբանդյանի հետ, տեղեկացել Սիրիայում վերջին օրերի զարգացումների և իրավիճակի մասին:
Առաջնորդ Սրբազան Հայրը մանրամասն տեղեկություններ է հաղորդել Սիրիայում տիրող ճգնաժամին և սիրիահայության դիմագրաված մարտահրավերների մասին:
«Գարեգին Բ Հայրապետը իր յորդորներն ու թելադրութիւնները տուաւ Արմաշ Սրբազանին, յայտնելով իր զօրակցութիւնն ու աղօթակցութիւնը Սուրիահայութեան»,- ասվում է հաղորդագրությունում: