Գարեգին Բ-ն ընդունել է գնդերեց քահանա հայրերին, որոնց ծառայությունը ՀՀ ԶՈՒ-ում դադարեցվել է

07 Փետրվարի 2026, 12:35

Քաղաքականություն

Փետրվարի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է գնդերեց քահանա հայրերին, որոնց ծառայությունը ՀՀ ԶՈՒ-ում դադարեցվել է փետրվարի 1-ից։

Նորին Սրբությունն իր գնահատանքն ու հայրական օրհնությունն է բերել հոգևոր հայրերին՝ գոհունակությամբ անդրադառնալով նրանց նվիրյալ ծառայությանը՝ ի նպաստ հայոց բանակում հոգևոր-բարոյական առողջ մթնոլորտի ձևավորման, զինվորականների հավատքի, առ հայրենին սիրո և մարտական ոգու զորացման։

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է նաև հոգևոր սպասավորների նոր նշանակումներ՝ հորդորելով քահանա հայրերին նույն նվիրումով և հանձնառու ոգով շարունակել հոգեփրկչական իրենց առաքելությունը ծառայության նոր վայրերում։

Հիմա եթերում