Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հունաստանի հայոց թեմի ուխտավորներին

05 Հոկտեմբերի 2023, 19:45

Հայեր

Հոկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հունաստանից ժամանած հայ ուխտավորներին` ուղեկցությամբ Հունաստանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Խորեն վարդապետ Առաքելյանի։

Վեհափառ Հայրապետը, իր հայրական օրհնությունը փոխանցելով ուխտավոր հայորդիներին, վստահություն է հայտնել, որ հայրենիքից ստացած հոգևոր լիցքերով և վերանորոգված հոգով ու սրտով կվերադառնան իրենց երկիր՝ առավել նախանձախնդրությամբ լծվելու հայրենաշինության գործին:

Անդրադառնալով հայրենազրկված արցախահայության սոցիալական ծանր կացությանը, հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, Արցախի հայկական հոգևոր, մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին՝ Նորին Սրբությունը դրանց հաղթահարման և լուծման գործում կարևորել է ազգային ներուժի համախմբումն ու համահայկական միասնական ջանքերի գործադրումը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գնահատանքն է հայտնել ուխտավոր հայորդիներին իրենց համայնքներում ազգային ինքնությունը, հավատքը և նախնյաց ավանդած սրբազան ժառանգությունն ու արժեքները պահպանելու համար