Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին

04 Մարտի 2026, 11:20

Քաղաքականություն

Ամենայն հայոց կաթողիկոսը մարտի 2-ին ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ երկրի ղեկավարության և քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի կապակցությամբ։ Այս մասին հայտնել է Երևանում Իրանի դեսպանատունը։

«Խոր մտահոգությամբ ենք հետևում մարդկային կյանքեր խլող և տարածաշրջանի անվտանգությունը խաթարող ռազմական գործողություններին, որոնց հետևանքով զոհվեցին Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն Առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեին, իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ և անմեղ քաղաքացիներ։

Մեր վշտակցությունն ենք հղում Ձերդ գերազանցությանը և մեր աղոթական զորակցությունը բերում զոհվածների ընտանիքներին մաղթելով Իրանի բարեկամ ժողովրդին խաղաղ և ապահով կյանք»,-ասված է հեռագրում։