Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Վայոց Ձորի և Տավուշի թեմերի հոգևոր սպասավորների հետ

20 Հոկտեմբերի 2025, 19:44

Քաղաքականություն

Հոկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է Վայոց Ձորի և Տավուշի թեմերի հոգևոր սպասավորների հետ՝ Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի և Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Սամվել վարդապետ Մխիթարյանի ուղեկցությամբ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:

Նորին Սրբությունը իր հայրական սերն ու օրհնությունն է փոխանցել քահանա հայրերին՝ հորդորելով հոգեխնամ իրենց առաքելությունն արդյունավոր իրականացնել և հայորդիների մեջ զորացնել հավատքը, միասնության ու խաղաղության ոգին։

Հիմա եթերում