Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարդինալ Կլաուդիո Գուջերոտիի հետ խոսել է տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակի մասին

20 Փետրվարի 2024, 13:12

Քաղաքականություն

Փետրվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արևելյան Կաթոլիկ եկեղեցիների քահանայապետական գրասենյակի նախագահ կարդինալ Կլաուդիո Գուջերոտիին, ով Հայաստան է ժամանել Վեհափառ Հայրապետի հրավերով:

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ վերհիշել է վերջինիս ծառայության տարիները Հայաստանում իբրև Պապական նվիրակ և Մայր Աթոռի հանդեպ մշտապես դրսևորած նրա ջերմ վերաբերմունքը։ Հայոց Հայրապետը նաև իր գնահատանքն է հայտնել կարդինալ Գուջերոտիին հայագիտությանը բերած նրա ավանդի համար։

Հայոց Հայրապետը գոհունակությամբ անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա եղբայրական գործակցությանը, ապա իր մտահոգությունները ներկայացրել կարդինալ Գուջերոտիին տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակի և Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերների վերաբերյալ:

Հանդիպմանը քննարկվել են նաև Մերձավոր Արևելքում քրիստոնեական համայնքների կյանքին առնչվող խնդիրներ: Կարևորվել է Քրիստոնեական Եկեղեցիների ջանքերի մեկտեղումը՝ ի խնդիր մարդկության կյանքում խաղաղության ու համերաշխության հաստատման:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմի Ֆրանցիսկոս Պապին է փոխանցել իր եղբայրական բարեմաղթանքները, անդրադարձել Հայաստանյայց Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա եղբայրական գործակցությանը: Կաթողիկոսն ապա իր մտահոգություններն է ներկայացրել կարդինալ Գուջերոտիին տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակի և Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերների վերաբերյալ:

Հանդիպմանը քննարկվել են նաև Մերձավոր Արևելքում քրիստոնեական համայնքների կյանքին առնչվող խնդիրներ: Կարևորվել է Քրիստոնեական Եկեղեցիների ջանքերի մեկտեղումը՝ ի խնդիր մարդկության կյանքում խաղաղության ու համերաշխության հաստատման:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմի Ֆրանցիսկոս Պապին է փոխանցել իր եղբայրական բարեմաղթանքները։