Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Արևելյան ու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմեր

15 Հունվարի 2024, 12:02

Հայեր

Հունվարի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ Արևելյան ու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմեր։

Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա թեմական կառույցների և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու Մայր Աթոռի կողմից իրականացվող ծրագրերը: