Ամենից կարևորը խաղաղությունն է, երկրորդն էլ Աստծուն հավատալը․ Տոլորս գյուղի բնակիչ

18 Սեպտեմբերի 2025, 22:00

Կարծիք

Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Տոլորս գյուղի բնակիչները խոսել են երկրում առկա կարևոր խնդիրների մասին։

Բնակիչներից մեկի խոսքով՝ ամենից կարևորը պատերազմի հարցն է։

«Մենք ուզում ենք խաղաղ ապրել։ Նաև ուզում եմ մարդիկ իրար հարգեն։ Այսօր կրթությունը ևս շատ է մաղվում։ Ճիշտ է, մեր գյուղում ծնողներ կան՝ հետևողական են, բայց ուրիշ տեղեր չէ»,- ասել է մեր զրուցակիցը։

Մեկ այլ բնակիչ էլ ընդգծել է․ «Ամենից կարևորը խաղաղությունն է, 2-րդն էլ Աստծուն հավատալը, քանի որ Աստծո օգնությամբ պետք է այդ խաղաղության հարցը լուծվի»։

Հարցման մասնակիցներից մեկն էլ ընդգծել է, թե ինչ առաջնային խնդիրներ կան գյուղում։

«Ամենաառաջնայինն ինձ թվում է՝ ջրի խնդիրն է, խմելու ջրի խնդիր ունենք, աղտոտված է։ Հիմնականում աղբի պատճառով են այդ խողովակները փակվում ու գյուղացիների տները ջուր չի հասնում։ Հիմնական առաջնային խնդիրը դա է, լուսավորությունը, ճանապարհներն ու մանկապարտեզը։ Մեր գյուղում չկա մանկապարտեզ, գոնե մոտակա գյուղերում լինեն»,- նշել է զրուցակիցը։