Ամենօրյա ճնշումներ են պետական ապարատի կողմից մեր թիմակիցների, նրանց բարեկամների վրա. Սևակ Խաչատրյան
10 Հոկտեմբերի 2025, 14:30
Նոյեմբերի 16-ին Վաղարշապատում տեղի կունենան ավագանու ընտրություններ, որոնց «Առաջ» աջակենտրոն և ՀՅԴ կուսակցությունները մասնակցելու են «Հաղթանակ» դաշինքով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանը։
«Չնայած պաշտոնական քարոզարշավը մեկնարկելու է հոկեմբերի 22-ին, բայց բավականին թեժացել է մթնոլորտը՝ հենց ՔՊ-ականների կողմից։ Ամենօրյա ճնշումներ են պետական ապարատի կողմից մեր թիմակիցների, նրանց բարեկամների վրա, ովքեր պետական համակարգում աշխատանք ունեն կամ բիզնես ունեն»,- ասել է Խաչատրյանը:
Պատասխանելով հարցին՝ ի՞նչ ծրագրով են ներկայանալու, Խաչատրյանը նշել է. «Ծրագիրը բացառապես կապված է Վաղարշապատ խոշորացված համայնքի, Էջմիածին քաղաքի, Խոյի համայնքի և գյուղական համայնքների հետ, որտեղ շատ աշխատանքներ կան անելու: Այս ընթացքում գյուղական բնակավայրերում տարբեր ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ենք ունեցել: Գրեթե բոլոր գյուղերում խնդիրները նույնն են: Դրանք նախընտրական ծրագրում ներառելու ենք և պաշտոնական քարոզչության ընթացքում հանդիպումներով ներկայացնելու ենք ժողովրդին»:
Նա նշել է, որ «Հաղթանակ» դաշինքի կարգախոսը լինելու է՝ «Եկել է ժամանակը»։
Մանրամասները տեսանյութում: