Ամերիկացի բասկետբոլիստը միացել է Հայաստանի հավաքականին
26 Նոյեմբերի 2025, 19:45
Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը Նորվեգիայի և Բուլղարիայի դեմ առաջիկա հանդիպումների համար հավաքական է հրավիրել ամերիկյան ծագումով պաշտպան Քրիստիան Վիտալին, ով հանդես է գալիս իտալական բարձրագույն լիգայի՝ Serie A-ի «Դերտոնա բասկետ» ակումբում։
28-ամյա Վիտալը խաղում է որպես հարձակվող պաշտպան, հայտնի է իր արագությամբ, էներգիայով և հեռահար նետումների բարձր արդյունավետությամբ։ Նա հանդես է եկել ամերիկյան ու եվրոպական մի շարք թիմերում՝ մշտապես ցուցադրելով կայուն ու բարձր որակի խաղ։