Ամերիկացի դերասանուհի Բելլա Թորնը Կաննում հայտնվել է «Krikor Jabotian» ապրանքանիշի զգեստով

29 Մայիսի 2024, 18:40

Մշակույթ

Ամերիկացի հայտնի դերասանուհի և երգչուհի Բելլա Թորնը Կաննի 77-րդ կինոփառատոնի շրջանակում կազմակերպված միջոցառմանը ներկայացել է կաշվե շագանակագույն կորսետով, որը ստեղծել է լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյանը (Krikor Jabotian):
26-ամյա աստղի այս էլեգանտ, բայց համարձակ հանդերձանքը Գրիգոր Ջաբոտյանի վերջին հավաքածուից է, որը ստացել է «Chapter XI» անվանումը:

Գրիգոր Ջաբոտյանը աշխարհահռչակ հայ դիզայներ է։ Նա իր առաջին հավաքածուն ներկայացրել է 2008 թվականին, այդ ժամանակ էլ ճանաչվել է Մերձավոր Արևելքի երիտասարդ լավագույն դիզայներ։