Ամերիկացի սենատորն Արցախի շրջափակումը մարդկության դեմ հանցագործություն է որակել

26 Օգոստոսի 2023, 14:30

Քաղաքականություն

Ամերիկացի սենատոր Բիլ Քեսիդին Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը մարդկության դեմ հանցագործություն է որակել։

«Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը օրեցօր ավելի ու ավելի է ծանրանում: Եթե Ադրբեջանը չվերացնի շրջափակումը, մարդիկ սովամահ կլինեն։ Սննդամթերքը որպես զենք օգտագործելը համարվում է Հռոմի ստատուտի 7-րդ հոդվածի խախտում՝ մարդկության դեմ հանցագործություն»,- X միկրոբլոգում գրել է ամերիկացի սենատորը:

Հիմա եթերում