Ամերիկահայ երգչուհի Շերը գործարկում է պաղպաղակի սեփական Cherlato ապրանքանիշը

27 Հուլիսի 2023, 00:10

Հայեր | Մշակույթ

Ամերիկահայ երգչուհի, դերասանուհի, կինոռեժիսոր, երաժշտական պրոդյուսեր և երգերի հեղինակ Շերը Լոս Անջելեսում գործարկում է պաղպաղակի սեփական ապրանքանիշը:

Independent-ի փոխանցմամբ՝ երգչուհին համացանցում տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է վառ ներկված Ֆուրգոն՝ Չերլատո մակագրությամբ և պաղպաղակի կոն՝ աստղի պատկերով:

«Այո՛, ճիշտ է։ Ես գործարկում եմ իմ պաղպաղակի ապրանքանիշը: Զգուշացեք, Լոս Անջելես: Ես դրա վրա աշխատել եմ հինգ տարի։ Եվ վերջապես, դա իրականություն դարձավ։ Մանրամասները՝ ավելի ուշ», — մակագրել է 77-ամյա երգչուհին իր գրառումը։