Ամերիկահայ Ինեսա Վարդանը նշանակվել է Գլենդելում արվեստի և մշակույթի հարցերով հանձնակատար

09 Մայիսի 2025, 19:48

Հայեր

ԱՄՆ-ում Գլենդելի արվեստի և մշակույթի հարցերով հանձնակատար է նշանակվել հայուհի Ինեսա Վարդանը: Այս մասին Facebook- ի իր էջում գրել է ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչ, նրա մայրը՝ Կարինա Վարդանյանը:

«Հպարտությամբ հայտնում եմ, որ դուստրս՝ Ինեսա Վարդանը, նշանակվել է Գլենդել քաղաքի արվեստի և մշակույթի հարցերով հանձնակատար»,-նշել է նա: