Ամերիկահայ լրագրողի փոդքաստը ներառվել Է Vogue-ի վարկածով լավագույնների ցանկում
18 Դեկտեմբերի 2023, 12:21
Ամերիկահայ լրագրող Լորեն Չուլջյանի «13-րդ քայլը» (The 13th Step) փոդքաստը հայտնվել է Vogue ամսագրի 2023 թվականի լավագույնների ցանկում։ Այս մասին հայտնում է պարբերականը:
«Իր անձնական լուրջ և համոզիչ պատմվածքում Չուլջյանը դիմում է վերապրածներին, նախկին հիվանդներին, դատախազներին և ընկերներին՝ պատմելու այնպիսի մասշտաբային շարժումների մասին, ինչպիսիք են MeToo-ն և անանուն հարբեցողների պաշտամունքային համայնքը», — գրում Է Vogue-ն:
Պարբերականի տեղեկություններով՝ Նյու Հեմփշիրի Հանրային ռադիոյի հետաքննությունների շարքում Չուլջյանն ուսումնասիրում է թմրամոլության բուժման ինդուստրիան եւ դրա բացասական հետեւանքները՝ հիվանդների նկատմամբ լիակատար հարգանքով եւ առանց նրանց տխուր պատմությունների վրա սենսացիա անելու մտադրության: