Ամերիկան միշտ հասկացնում է, որ ձեռքը պահում է համաշխարհային զարկերակի վրա. Միխայիլ Սինելնիկով-Օրիշակ
17 Սեպտեմբերի 2024, 21:30
Քաղաքագետ և ամերիկագետ Միխայիլ Սինելնիկով-Օրիշակը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցին։
«Դա պարզապես ի պաշտոնե Բլինքենին է վերապահված։ Պետական գերատեսչություններում կա որոշակի հերթականություն, երբ պետք է հանդես գալ նպատակներով և քաղաքական հայտարարություններով՝ կախված այս կամ այն տարածաշրջանի վարկանիշից և կարևորությունից։ Եվ ահա Բլինքենի հերթն էր։ Ըստ էության, սա սովորական բանական հայտարարություն է, հաստատված փաստի արձանագրում։ Բայց Ամերիկան միշտ հասկացնում է, որ ձեռքը պահում է համաշխարհային զարկերակի վրա։ Ամերիկային միշտ անհրաժեշտ է, որ աշխարհում լայն իմաստով պահպանվի քիչ թե շատ կայուն իրավիճակ, քանի որ ցանկացած տատանում, նույնիսկ նվազագույն, անկախ հեռավորությունից կարող է բացասաբար ազդել այն կարգի վրա, որն այժմ ձևավորվել է ամբողջ աշխարհում, ուստի դրա երկարացումը ձեռնտու է Ամերիկային, նրանք այդպես էլ գործում են։
Սա միանգամայն պրագմատիկ հայտարարություն է։ Որպես կանոն, այն ամենը, ինչ կանգնած է դրա հետևում, լայն հասարակությունը վերջին հերթին կիմանա դրա մասին։ Իսկ այդ հայտարարությունից ինչ-որ հեռուն գնացող հետևություններ անելը միամտություն է»,- ասել է Սինելնիկով-Օրիշակը: