Ամերիկյան պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի մասին

24 Մարտի 2026, 11:50

Մշակույթ

Սան Դիեգոյի ամենահին և խոշորագույն լրատվամիջոցներից մեկը՝ «The San Diego Union-Tribune»-ը, հոդված է հրապարակել Հայաստանի մասին։ «Հայաստան. հույսով ներկված ապագա» հոդվածում լրագրող Մարլիս Քաստ-Մայերսը երկիրը նկարագրում է որպես վառ և հյուրընկալ, որը վստահորեն նայում է դեպի ապագան և խնամքով վերաբերվում իր մշակութային ու պատմական ժառանգությանը։

Հեղինակն անդրադարձել է հնագույն վանքերին ու խաչքարերին, Գաֆեսճյան արվեստի կենտրոնին և Կասկադին, Հայաստանի պատմության թանգարանին, TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին, «The Alexander» հյուրանոցին, «Tumanyans Art» մշակութային-գաստրոնոմիական նախագծին, «Մեգերյան կարպետ» գորգերի թանգարանին, ինչպես նաև էքստրեմալ սպորտի և քայլարշավների սիրահարների համար հնարավորություններին։

Հոդվածում Հայաստանը ներկայացվում է որպես հարուստ մշակույթ և զբոսաշրջության ու զարգացման լայն հեռանկարներ ունեցող երկիր: