ԱՄՆ Արևմտյան թեմը «Արամ Ա Կաթողիկոս» հիմնադրամը հաստատեց 500,000 դոլարով

18 Մայիսի 2023, 09:00

Հայեր

Մայիսի 16-ին Ազգային առաջնորդարանը հաստատեց «Արամ Ա Կաթողիկոս» անվամբ հիմնադրամը։ Սա տեղի ունեցավ Արամ Առաջին Վեհափառ Հայրապետի՝ Արևմտյան Ամերիկա հովվապետական այցելությանն ընդառաջ, հովանավորությամբ Միացյալ Նահանգների Արևմտյան թեմի առաջնորդ Թորգոմ եպս. Տոնոյանի և Ազգային վարչության նախաձեռնությամբ։ 

Դրա ձևավորման համար առաջնորդ սրբազանի դիմումին ականջալուր լինելով՝ Արևմտյան թեմը, տեր և տիկին Արիս եւ Անժելա Իսթամպուլյանները, տեր և տիկին Մայք եւ Էվելինա Սարյանները և ևս մեկ անձ տրամադրել են 100,000-ական դոլար, իսկ Անահիտ և Սիլվի Պաղտատլյանները, տեր և տիկին Ծերոն եւ Սոնա Թիթիզյանները՝ 50,000-ական դոլար:

Այս առիթով առաջնորդ սրբազանը բարձր գնահատանքով ողջունել է Արևմտյան Ամերիկայի բոլոր բարերարներին՝ հավատալով, որ «շնորհիվ մեր բարերարացն ամենառատաձեռն զօրակցութեան, «Արամ Ա. Կաթողիկոս» հիմնադրամը աւելի ամբողջական պատկեր մը պիտի ստանայ, այն քաջ վստահութեամբ, որ նորաստեղծ հիմնադրամը ամէն հեղ պիտի ճոխանայ ե՛ւ նոր բարերարներու ցանկով, ե՛ւ Կիլիկիոյ կաթողիկոսութեան դարաւոր ընթացքին վայելչութեամբ»: