ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել չայցելել Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզեր

19 Սեպտեմբերի 2023, 22:18

Քաղաքականություն

Արցախում ընթացող մարտական գործողությունների առնչությամբ Երևանում ԱՄՆ-ի դեսպանատունը Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել չայցելել Հայաստանի Հանրապետության որոշ տարածքներ և խոշոր քաղաքներ: 

Մասնավորապես  նշված են Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերը, նաև Արարատի շրջանի Երասխ գյուղի տարածքները: