ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են կայանալ մոտ ժամանակում․ Դոնալդ Թրամփ

01 Մարտի 2026, 21:52

Քաղաքականություն

Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Իրանի նոր ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել վերսկսել բանակցությունները, և ինքը համաձայնել է երկխոսությանը։

Ինչպես գրում է The Atlantic-ը, Թրամփը նշել է, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ մոտ ժամանակում, սակայն հստակ ժամկետներ դեռևս որոշված չեն։ Նրա խոսքով՝ իրանական կողմի այն ներկայացուցիչների մի մասը, որոնք մասնակցել էին նախորդ շփումներին, այժմ դուրս են գործընթացից։

«Նրանք ցանկանում են խոսել, և ես համաձայնեցի։ Դա պետք էր անել ավելի վաղ»,- հայտարարել է նա։

Թրամփը նաև հավելել է, որ այն անձանց մի մասը, որոնց հետ ԱՄՆ-ն նախկինում վարում էր բանակցություններ, «արդեն բացակայում է» հարվածներից հետո։

«Այդ մարդկանց մեծ մասն այլևս չկա։ Նրանցից ոմանք, որոնց հետ մենք գործ ունեինք, այլևս չկան, որովհետև դա շատ հզոր հարված էր»,- ընդգծել է Թրամփը։