ԱՄՆ-ի մասնակցությունը TRIPP-ին պետք է հաշվի առնի հարևան երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի շահերը. Զախարովա
12 Սեպտեմբերի 2025, 15:05
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան հետևողականորեն հանդես է գալիս հայ-ադրբեջանական հարաբերությունների կայուն կարգավորման օգտին։ Նրա խոսքով՝ կարգավորման ներկայիս փուլը հնարավոր է դարձել Ռուսաստանի և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի ակտիվ մասնակցության շնորհիվ։
Զախարովան նաև ընդգծել է, որ 2020-2022 թթ. Մոսկվայի անմիջական միջնորդությամբ բարձրագույն մակարդակով ձեռք են բերվել կարևոր եռակողմ համաձայնագրեր։ Այդ պայմանավորվածությունները թույլ են տվել դադարեցնել արյունահեղությունը և սահմանել հետագա խաղաղ գործընթացի ուղղությունը։
Պատասխանելով Հարավային Կովկասում «Թրամփի երթուղի» (TRIPP) նախագծի մասին լրագրողների հարցերին՝ Մարիա Զախարովան ընդգծել է, որ արտաքին խաղացողների, օրինակ՝ Միացյալ Նահանգների ներգրավումը պետք է ուղեկցվի տարածաշրջանի երկրների, մասնավորապես՝ Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ։
Նա նաև հիշեցրել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ներառված է միասնական մաքսային տարածքում, և Հայաստանում տեղակայված են ռուսական սահմանապահ ծառայություններ և գործում են ռուսական երկաթուղային ենթակառուցվածքի տարրեր։