ԱՄՆ-ի Փիթսբուրգ քաղաքը սեպտեմբերի 21-ը հայտարարել է որպես Հայաստանի ազգային օր

23 Սեպտեմբերի 2024, 18:14

Հայեր

Միացյալ Նահանգների Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքի քաղաքապետ Էդ Գեյնը սեպտեմբերի 21-ը հայտարարել է որպես «Հայաստանի ազգային օր»։ Այս մասին նշված է Փիթսբուրգի քաղաքապետի ստորագրած հրամանում։

Վերջինիս մեջ նաև հիշեցվում է, որ 1991 թվականի դեպտեմբերի 21-ին Հայաստանը հայտարարել է Խորհրդային Միությունից իր անկախացման մասին։

«Հայաստանն աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է՝ հարուստ մշակութային ժառանգությամբ և հինավուրց ժամանակներ հասնող պատմությամբ՝ ներառյալ 301 թվականին առաջին Քրիստոնյա պետության ձևավորմամբ», — նշված է հրամանի մեջ։