ԱՄՆ-ից Հայաստան. Հովնանյան ազգանունը ամուր կապված է էլիտար անշարժ գույքի շուկայի հետ

08 Հուլիսի 2023, 22:00

Հայեր

Ժիրայր, Գևորգ, Հրայր և Վահագն Հովնանյան եղբայրները բնակարանաշինության աշխարհում խորհրդանշական դեմքեր են։ 1959 թվականին հիմնել են Հովնանյան Brothers Corp-ը, սակայն հետագայում նրանց ճանապարհները բաժանվել են և յուրաքանչյուրը բացել է իր սեփական շինարարական ընկերությունը։

Եղբայրների ծնողները Հայոց Ցեղասպանությունից փրկվածներ են, մայրը Մալաթիայից է, իսկ հայրը՝ Սեբաստիայից։ Հովնանյան եղբայրները ծնվել են Իրաքի Քիրքուք քաղաքում, իսկ 1948 թվականին գաղթել ԱՄՆ։

Հովնանյան եղբայրների գլխավոր ձեռքբերումներից մեկը Գևորգին պատկանող Hovnanian Enterprises ընկերությունն է, որը ամերիկյան անշարժ գույքի շուկայի խոշորագույն ընկերություններից մեկն է: