ԱՄՆ Կոնգրեսի հանձնախմբի համանախագահները գլխավորում են Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ջանքերը

02 Սեպտեմբերի 2023, 10:25

Քաղաքականություն

ANCA-ն ողջունում է Ադրբեջանին ԱՄՆ-ի ռազմական օգնությունն արգելող օրենսդրական փոփոխությունների առաջբերումը։

Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը և Դեյվիդ Վալադաոն միացել են ներկայացուցիչներ Բրեդ Շերմանի և Նիկոլ Մալիոտակիսի՝ 2024 ֆինանսական տարվա ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պաշտպանական հատկացումների օրինագծի մեջ մի շարք փոփոխություններ մտցնելու նախաձեռնությանը՝ արգելափակելու համար ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին։

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտնում է, որ սա արվում է՝ ի հեճուկս Ադրբեջանի նախագահի 260-օրյա ցեղասպանական շրջափակման։

«Բայդեն-Հարիսի վարչակազմի ձախողումը Ադրբեջանի կողմից Արցախի ցեղասպանական շրջափակման հարցում ընդգծում է Կոնգրեսի ուժեղ ղեկավարության և խիստ օրենսդրական վերահսկողության հրատապ անհրաժեշտությունը»,-ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Կառույցը ողջունում է այս, ինչպես նաև կասետային ռումբերն արգելող փոփոխությունները և աշխատում է Կոնգրեսի դաշնակիցների և կոալիցիոն գործընկերների լայն շրջանակի հետ, որպեսզի դրանք ընդունվեն օրենքի ուժով։

Հիմա եթերում