ԱՄՆ կոնգրեսականները Արցախում էթնիկ զտումների համար Ադրբեջանին դատապարտող երկկուսակցական բանաձև են ներկայացրել

28 Հունիսի 2024, 13:00

Քաղաքականություն

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները՝ դեմոկրատ Աննա Էշուն և հանրապետական Քրիս Սմիթը ներկայացրել են երկկուսակցական բանաձև, որով դատապարտում են Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի (Արցախ) հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտումներ իրականացնելու համար: