Կոնգրեսական Ադամ Շիֆի նախագիծն անդրադառնում է ԼՂ ինքնորոշման իրավունքի պահպանման հարցին

11 Հուլիսի 2023, 13:11

Քաղաքականություն

ԱՄՆ Կոնգրեսում «Ազգային պաշտպանության վավերացման ակտի» համար առաջարկվել են ավելի քան 1 300 փոփոխություններ, որոնցից 13-ը հայանպաստ օրինագծեր են»: «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի խոսնակ Եղիսաբեթ Չուլջյանն ասել է՝ Հայաստանին առնչվող օրենսդրական փոփոխությունների հեղինակները Հայկական հանձնախմբի դեմոկրատ ու հանրապետական օրեսնսդիրներն են, ուստի` դրանք երկկուսակցական նախաձեռնություն են: Հայկական հանձնախմբի անդամների առաջարկած փոփոխություններից են Լաչինի միջանցքի արգելափակման հարցի շուրջ օրենսդրական նախագծեր, այդ թվում` կոնգրեսականներ Ջուդի Չուի, Ֆրենք Փալլոնի, Գաս Բիլիրակիսի, Թոմաս Քինի առաջ քաշած փոփոխությունները:

«Ներկայում, Կոնգրեսի անդամները շատ լավ գիտակցում են Լաչինի շարունակվող շրջափակման [նշանակությունը]։ Հետևաբար, տարբեր փոփոխություններ են առաջարկվել «Ազգային պաշտպանության վավերացման ակտի» համար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու մարդու իրավունքների խախտումների, ինչպես նաև ցեղասպանության սպառնալիքի համար»,- ասում է Խոլոյանը:

Ներկայացվել են նաև այլ փոփոխություններ` Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության արգելափակման, 907-րդ բանաձևի կիրառման, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին:

«Այս 13 բանաձևերը լավ առիթ են դեմոկրատական և հանրապետական կուսակցությունների կողմից Բայդենի վարչակազմին ազդանշան ուղարկելու, որ պետք է կանխել ռազմական օժանդակության հատկացումը Ադրբեջանին և մարդասիարկան օգնություն հասցնել Արցախ»,- ասում է Հայ Դատի հանձնախբի մամլո խոսնակը:

Կոնգրեսական Ադամ Շիֆն իր առաջարկած երեք առանձին օրինագծերում անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հայության ինքնորոշման իրավունքի պահպանմանը, կոչ է անում Ադրբեջանին «անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին» և պահանջում է արգելել հարձակողական զենքի վաճառքը Ադրբեջանին, քանի դեռ Բաքուն «չի դադարեցրել ուժի կիրառմսն սպառնալիքը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ»։

Հայանպաստ օրինագծեր առաջ քաշած օրենսդիրններից են Թոնի Կարդենասը, Ջիմ Կոստան, Աննա Էշուն, Քրիս Սմիթը, Քեթի Փորթերը, Քրիս Փապասը, ինչպես նաև Դինա Տիտուսը:

Հիմա եթերում