ԱՄՆ կրոնական ազատությունների հանձնաժողովը փաստել է Բաքվի կողմից Արցախում հայկական հուշարձանների ոչնչացման մասին

28 Մարտի 2025, 13:56

Քաղաքականություն

Միացյալ Նահանգների կրոնական ազատությունների հանձնաժողովը (USCIRF) իր տարեկան զեկույցում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախում հայկական հուշարձանների ոչնչացմանը։

«Caucasus Heritage Watch-ը (CHW) հրապարակել է նոր արբանյակային պատկերներ, որոնք հաստատում են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում և շրջակայքում վտանգված կրոնական վայրերի ոչնչացումը: 2024 թվականի հունիսին CHW-ն հայտնել էր հայկական կրոնական վայրերի ոչնչացման մասին, այդ թվում՝ 19-րդ դարի եկեղեցի, երկու գերեզմանոց և այլ արտեֆակտներ, որոնք վերահսկում էր Ադրբեջանը»,- ասվում է զեկույցում:

Կազմակերպությունը կոչ է արել ԱՄՆ կառավարությանը նպաստել ՄԱԿ-ի նման անկախ միջազգային դիտորդների ՝ Արցախ և հարակից տարածքներ այցի կազմակերպմանը՝ մշակութային և կրոնական ժառանգությունը ստուգելու և փաստագրելու նպատակով: