ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ պահանջում են պատժամիջոցներ կիրառել Բաքվի նկատմամբ
04 Հուլիսի 2023, 18:20
Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ մի խումբ կոնգրեսականներ փորձում են 2024 թվականի Ազգային պաշտպանության արտոնությունների օրինագծի (NDAA) հավելվածի միջոցով աջակցել պաշարված Արցախի ժողովրդին եւ կասեցնել Ադրբեջանի իշխանություններին տրամադրվող ամերիկյան ռազմական աջակցությունը։
Առաջարկվող 13 փոփոխություններում պահանջվում է դադարեցնել Ադրբեջանին տրվող ամերիկյան ռազմական աջակցությունը, հումանիտար օգնություն ուղարկել Արցախ, պատժամիջոցներ կիրառել Բաքվի նկատմամբ:
«Asbarez»-ի փոխանցմամբ՝ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր վարիչ Արամ Համբարեանը դրական է գնահատել կոնգրեսականների այս քայլերը, որոնց շնորհիվ հնարավոր կլինի որոշ չափով զսպել Արցախի հայությանը շարունակաբար սպառնացող Բաքվին: