ԱՄՆ ՄԶԳ-ն կրկնապատկում է Հայաստանին տրամադրվող աջակցության չափը
11 Սեպտեմբերի 2024, 15:05
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը 130 միլիոն դոլարով ավելացնում է Հայաստանին հատկացվող աջակցության չափը՝ 120 մլն դոլարից հասցնելով 250 մլն դոլարի։
«Ընդլայնված համաձայնագիրը կներառի դրամաշնորհներ այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են կառավարումը, կիբերանվտանգությունը, պարենային և էներգետիկ անվտանգությունը, տարածաշրջանային համագործակցությունը, ժողովրդավարական գործընթացները և տնտեսական զարգացումը»,- ասվում է ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ։