ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը. Մարկո Ռուբիո

28 Մայիսի 2025, 12:28

Քաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ադրբեջանի Անկախության օրվա կապակցությամբ իր շնորհավորական ուղերձում ասել է, որ ԱՄՆ-ն աջակցում է այդ երկրի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։

«Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ ԱՄՆ-ը շարունակում է աջակցել այս կենսական կարևորություն ունեցող տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերին՝ ի բարօրություն Հարավային Կովկասի: Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարի խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ ձեռք բերված համաձայնությանը»,- նշել է նա:

Հիմա եթերում