ԱՄՆ-ն անհամբերությամբ է սպասում Վաշինգտոնում հայ-ադրբեջանական բանակցությունների հաջորդ փուլին
14 Հունիսի 2023, 11:00
«Մենք անհամբեր սպասում ենք Վաշինգտոնում բանակցությունների հերթական փուլին, քանի որ կողմերը շարունակում են խաղաղ երկխոսությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում», — ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
Մեկնաբանելով հունիսի 12-ին Վաշինգտոնում Բաքվի խնդրանքով նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հետաձգումը՝ Միլլերն ընդգծել է, որ դա տեղի է ունեցել «100 տոկոս ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով»։
«Ինչպես մենք նախկինում ասել ենք, մենք կարծում ենք, որ ուղիղ երկխոսությունը մնացած հարցերի լուծման բանալին է: Մենք կարծում ենք, որ համաձայնությունը հասանելի է:
Ցավոք, այս հանդիպումը չկարողացավ 100 տոկոսով կայանալ ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, և մենք անհամբեր սպասում ենք՝ որքան հնարավոր է շուտ վերանշանակել (ամսաթիվը)»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։